Բաժիններ՝

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» արգելոց- թանգարանի տնօրենը

Միքայել Բադալյանը մայիսի 13-ից դադարում է լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն։

Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Սիրելի բարեկամներ. սույն թվականի մայիսի 13-ին լրանում է իմ պաշտոնավարման ժամկետը: Երևանի քաղաքապետարանից երեկ ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը: Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը»,-գրել է նա՝ խոստանալով մոտ օրերս խոսել իր պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների և խնդիրների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031