Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով
Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Մարկո Ջուրիչն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ իրեն ուղղված շնորհավորանքին։
Այս մասին սերբ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Բարձր եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքները։ Այս տարի, երբ մենք նշում ենք Սերբիա-Հայաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ես լավատես եմ մեր հետագա համագործակցության հեռանկարների առումով», – նշել է նորանշանակ նախարարը։