Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, վեց տարի շարունակ պայքարում է 2018-ից Հայաստանի իշխանությունը զավթած և մեր ազգային շահերն ամենուր ոտնահարող կառավարիչների խմբակի դեմ: Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն:

Աստված օգնական հերոսական մեր Ժողովրդին:

Աստված պահապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:

Տեսանյութեր

Լրահոս