Բաժիններ՝

Գետափ-Մարտունի ճանապարհահատվածը ծածկվել է ջրաբերուկներով

Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 2-ին, ժամը 01:22-ին տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի «Սիսական» ռեստորանային համալիրի մոտակայքում սարի լանջից քարը պոկվել և ընկել է առվի մեջ, ինչի հետևանքով ցեխ և քարեր են լցվել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված (մոտ 15 քմ)՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի փակ հատվածը և բացել ոռոգման առվի ու ճանապարհամերձ սելավատարի խցանումը։

Ճանապարհը մաքրվել է ջրաբերուկներից և երկկողմանի երթևեկելի է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031