Շախմատիստ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին
Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամ Լիլիթ Մկրտչյանն իրավունք է ստացել կանանց աշխարհի գավաթի խաղարկությանը:
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:
Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-9-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:
Լիլիթը նաև իրավունք ստացավ մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:
Էլինա Դանիելյանը վաստակեց 6.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր: