Կանադան Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելը չի բացառում

Կանադայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով լսումներ են կայացել, որոնց ընթացքում երկրի արտգործնախարար Մելանի Ջոլին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

Պատգամավոր Իվ Պեռոնն արտգործնախարարին խնդրել է մեկնաբանել՝ արդյոք Կանադան նախատեսում է Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, և արդյոք այդ հարցը քննարկվել է եվրոպական գործընկերների հետ։

«Մենք հակված ենք պատժամիջոցների հարցը դիտարկել մի շարք այլ երկրների հետ, որպեսզի այդ երկրի վրա առավելագույն ճնշում գործադրվի։ Այնպես որ, քննարկվում է ամեն բան», – պատասխանել է Ջոլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930