ԱՄՆ կառավարությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար հատկացնում է 11.5 մլն դոլար

ՐԵՍ: ԱՄՆ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքները հոգալու նպատակով կհատկացնի 11.5 մլն դոլար հումանիտար օգնություն:

Այս մասին Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը:

«Ծանր է լսել, տեսնել այն ամենը, ինչի միջով անցնում են այս ընտանիքները: Շատերը հրետակոծության ներքո հեռացել են իրեն համայնքներից, գյուղական բնակավայրերից»,-ասաց Փաուերը:

Նա նշեց՝ խոսել են բժիշկների հետ, և ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շատերի մոտ թերսնում է:

«Հաշվի առնելով այն կարիքները, որ այժմ ունի ԼՂ բնակչությունը՝ ես այսօր հայտարարում եմ, որ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով հատկացնում է 11.5 մլն դոլար: Այս աջակցության միջոցներով կապահովվի սննդամթերքից սկսած մինչև սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ հաշվի առնելով այն ծանր հոգեբանական վիճակը, որում գտնվում են այս մարդիկ»,-ասաց Փաուերը:

Փաուերը նաև հանդիպել է մարդկանց, որոնք տեղյակ չեն, թե որտեղ են իրենց ընտանիքի անդամները: Եվ այդ աջակցությունը նաև կօգտագործվի՝ աջակցելու այն ջանքերին, որոնք միտված կլինեն ընտանիքների միավորմանը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենը անհրաժեշտություն համարեց, որ միջազգային դիտորդները, հումանիտար կազմակերպությունները կարողանան հասնել ու աջակցություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին հենց տեղում: «Մենք գիտենք, որ վիրավոր քաղաքացիական անձինք կան ԼՂ-ում, որոնք տարհանման կարիք ունեն»,-ասաց Փաուերը

Տեսանյութեր

Լրահոս