Բաժիններ՝

Հարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքի կիրառման դեպքում պատասխան հարված կհասցվի

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի դաշինքը վերջ կդնի հյուսիսկորեական ռեժիմին այն դեպքում, եթե ԿԺԴՀ-ն միջուկային զենք օգտագործի։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը երկրի զինված ուժերի հիմնադրման 75-ամյակին նվիրված ելույթում։

«Եթե Հյուսիսային Կորեան միջուկային զենք կիրառի, ապա նրա ռեժիմին վերջ կտրվի Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի դաշինքի ճնշող պատասխանով», – Yonhap լրատվական գործակալությունը մեջբերում է Յուն Սոկ Յոլի խոսքերը։

Ըստ Կորեայի Հանրապետության նախագահի՝ Փհենյանը պետք է գիտակցի, որ «միջուկային զենքը երբեք չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը»։

Յուն Սոկ Յոլի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի մշակումները «գոյութենական սպառնալիք են ներկայացնում» Հարավային Կորեայի ժողովրդի համար և «լուրջ մարտահրավեր են ողջ աշխարհի խաղաղությանը»։

«Հյուսիսակորեական ռեժիմի` միջուկային զենք ստեղծելու մոլուցքը խորացնում է Հյուսիսային Կորեայի ժողովրդի տառապանքները», – հավելել է Հարավային Կորեայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս