Միրզոյանը Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիան ԼՂ-ի դեմ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆաիսալբին Ֆարհանի հետ, ներկայացրել ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:

Միրզոյանն այս մասին տեղեկացրել է X-ի («Թվիթեր») իր էջում:

Նախարարները խոսել են դիվանագիտական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի և հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարների մասին:

«Ներկայացվեց տարածաշրջանային իրավիճակը և ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ»,-տեղեկացրել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս