Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը բենզինի և դիզվառելիքի արտահանման ժամանակավոր սահմանափակում է մտցրել

: ՌԴ կառավարությունը ժամանակավորապես սահմանափակել է բենզինի և դիզվառելիքի արտահանումը Ռուսաստանից: Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Կառավարությունը ժամանակավոր սահմանափակում է մտցրել ավտոմոբիլային բենզինի և դիզվառելիքի արտահանման վրա՝ ներքին շուկան կայունացնելու նպատակով», – նշվում է կառավարության տարածած հայտարարության մեջ։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Ռուսաստանում վառելիքի բորսայական գները մի քանի ամիս անընդմեջ ռեկորդներ են սահմանում։ Զգալիորեն արագացել են աճի տեմպերը և մանրածախ գները։ Փորձագետներն ստեղծված իրավիճակն, այդ թվում, բացատրում են «գորշ» արտահանմամբ։

Որպես դրա դեմ պայքարի հնարավոր միջոցներից մեկը իշխանությունները քննարկում են լիազորված արտահանողների և ներքին շուկա մատակարարողների ցուցակի ստեղծումը։

Սեպտեմբերի սկզբին էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինը հայտնել էր, որ էներգետիկայի նախարարությունը կառավարությանը և նախագահի աշխատակազմին է ներկայացրել հրամանագրի նախագիծ, որի համաձայն՝ միայն արտադրողները կկարողանան նավթամթերք արտահանել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս