Անպատժելիությունը նոր ագրեսիա է առաջացնում. Միրզոյանը և Ալբանիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային թեմաներ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ալբանիայի Արտաքին գործերի և Եվրոպայի հարցերի նախարար Իգլի Հասանին բաց զրույց են ունեցել տարածաշրջանային թեմաների և երկկողմ հարաբերությունների ընդլայնման հեռանկարների շուրջ։
Այս մասին X-ի («Թվիթեր») իր էջում տեղեկացրել է ԱԳ նախարար Միրզոյանը:
«Ընդգծվեց, որ անպատժելիությունը նոր ագրեսիա է առաջացնում, և ուժի կիրառումը պետք է համարժեք կերպով դատապարտվի։ ՄԱԿ անվտանգության խորհուրդը պետք է էական դեր խաղա Լեռնային Ղարաբաղում վայրագ հանցագործությունների կանխարգելման գործում»,-նշել է Միրզոյանը: