ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին ձերբակալել են

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների մահվան մեջ կասկածվողներին ձերբակալել են: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել Է ՌԴ ուժային գերատեսչությունների աղբյուրը:

«Հանցագործության մեջ առաջին կասկածյալները ձերբակալված են»,-ասել է նա:

Աղբյուրը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կորպուսի հրամանատարին, որի ենթակաները մեղավոր են ռուս զինծառայողների մահվան համար, հեռացրել են պարտականություններից:

Ավելի վաղ, ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահների տեղափոխող մեքենա, որում գտնվող զինվորականները զոհվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930