Բաժիններ՝

Ֆինլանդիան կշարունակի Ռուսաստանի հետ սահմանին արգելափակոցների կառուցումը

Ֆինլանդիան մտադիր է հաջորդ տարի շարունակել պարիսպների կառուցումը Հյուսիսային Կարելիայի տարածաշրջանի ռուսաստանյան սահմանին:

Նշվում է, որ ըստ YLE հանրային հեռուստառադիոհեռարձակող ընկերության՝ Ֆինլանդիայի նախարարների կաբինետը 2023 թ.-ի բյուջեից 139 միլիոն եվրո է հատկացրել Ռուսաստանի սահմանին պարիսպ կառուցելու համար։ Սահմանապահների գնահատմամբ՝ այս գումարը բավարար է մոտավորապես 70-կիլոմետրանոց արգելապատ կառուցելու համար։ Դրա 52 կիլոմետրը կկառուցվի Ֆինլանդիայի հարավ-արևելքում, որտեղ գտնվում են ուղևորահոսքի առումով ամենահայտնի սահմանային անցակետերը, 8 կիլոմետրը՝ Հյուսիսային Կարելիայում և 5 կիլոմետրը՝ Կայնուու և Լապլանդիա տարածաշրջաններում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շինարարությունը կիրականացվի 2023-2024 թթ.-ին։

«Հյուսիսային Կարելիայում Ռուսաստանի հետ սահմանին պարսպի կառուցումը կսկսվի հաջորդ տարվա գարնանը», – ասվում է YLE-ի հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս