Սարսափած եմ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա Ադրբեջանի հարձակման առնչությամբ․ ամերիկացի կոնգրեսական
Ամերիկացի կոնգրեսական Հոլի Սթիվենսը գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված հարձակման առնչությամբ, որի հետևանքով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ՝ այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում։
«Ես սարսափած և ապշած եմ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա Ադրբեջանի հարձակման առնչությամբ։ Դա տեղի է ունենում Լաչինի միջանցքը ամիսներ շարունակ շրջափակելուց հետո՝ սահմանափակելով առաջին անհրաժեշտության պարագաների և սննդի հասանելիությունը: Ես կանգնած եմ Հարավարևելյան Միչիգանի հայ համայնքի կողքին»,- X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել է Սթիվենսը: