Պաշտոնական Ստեփանակերտն իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ աշխատանքներ է տանում միջազգային կազմակերպությունների հետ
Ադրբեջանի հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ պաշտոնական Ստեփանակերտը աշխատանքներ է տանում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:
Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ ադրբեջանական զինուժի ուղիղ թիրախում․
«Շուրջ մեկ ժամ է ադրբեջանական օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի և հանրապետության շրջանների ուղղությամբ չեն դադարում։
Տուժածների մասին տվյալներ կհաղորդվեն ավելի ուշ»։