Դավիթ Դ.-ն հետախուզվում էր կանխամտածված սնանկության համար
Սեպտեմբերի 18-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Դյուսելդորֆ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 1970 թ. ծնված Դավիթ Դ.-ն:
Նա 2012 թ. հուլիսի 25-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: