Պետք է պահել կապերը ՌԴ-ի հետ. Ֆինլանդիայի նախագահը` Արևմուտքին

Արևմուտքը պետք է ուղիներ գտնի Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու համար։ Այս մասին հայտարարել Ֆինլանդիայի ղեկավար Սաուլի Նիինիստեն, փոխանցում է The New York-ը։

«Երբ հակամարտությունն ավարտվի, Ռուսաստանը կմնա: Ես նկատի չունեմ ինչ-որ ամուր բարեկամություն, այլ միմյանց հանդուրժելու և նույնիսկ մի փոքր հասկանալու կարողությունը», – ասել է նա: Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն հաստատել։

Ի դեպ, օրերս, կատարելով Եվրահանձնաժողովի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահանջը, Ֆինլանդիան արգելանք է սահմանել ռուսական պետհամարանիշներով ավտոմենքենաների մուտքը՝ երկիր՝ որոշ բացառություններով (ԵՄ քաղաքացիներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, հումանիտար տեղաշարժ և այլն)։

Ավելի վաղ, նման որոշումներ էին կայացրել Էստոնիան, Լատվիան և Լիտվան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930