Պարտվեց ոչ թե ավինյանը, այլ քպ-ն՝ ամբողջությամբ, ու նիկոլը՝ անձամբ. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Նոր ամփոփիչ մտքեր՝ առավոտյան սուրճի ներքո։

1) Հականիկոլական երեք ուժերի՝ Մարությանի, Թևանյանի ու Դոգի գումարային արդյունքը ավելին է նիկոլական երկու ուժերի՝ քպ-ի ու զեյնալյանի համատեղ արդյունքից միայն շուրջ 250 ձայնով!! Դրա արդյունքում այդ երեքը այն երկուսից ՄԵԿ մանդատ ավել են ստանում։

2) Պարտվեց ոչ թե ավինյանը, այլ քպ-ն՝ ամբողջությամբ, ու նիկոլը՝ անձամբ։ Վերջին օրերին նա ֆուլլ լծվել էր քպ-ի քարոզչությանը։

3) Ավագանու նիստերին իրավունք ունեն մասնակցելու քվե ստացած ԲՈԼՈՐ անձինք։ Ուստի պետք է հիմիկվանից պահանջել ազատ արձակել Արտակ Գալստյանին։ Կարծում եմ՝ մյուս երկու հականիկոլական ուժերը լավ ժեստ կանեն՝ հայտարարելով, որ պատրաստ են նրան ազատ արձակելու համար տալ երաշխավորություն։

4) Ով որ Դոգին «քֆուրչի» լինելու համար մերժում է, բայց չի մերժում գերագույն դավաճան նիկոլին, լիարժեք արժանի է Դոգի քֆուրներին, մի բան էլ՝ ավել»։

Տեսանյութեր

Լրահոս