Բաժիններ՝

Ըմբիշ Արման Անդրիասյանը կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրիասյանն աշխարհի առաջնությունում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 70 կգ քաշային կարգում Անդրիասյանը հաջորդաբար հաղթելով Չինաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ճապոնիայի ներկայացուցիչներին` դուրս էր եկել կիսաեզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում հայ ըմբիշը պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զեյն Ալլենին 7:0 հաշվով և կպայքարի աշխարհի առաջնությնա բրոնզե մեդալի համար: Այդ գոտեմարտը կկայանա սեպտեմբերի 17-ին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորիկ Հարությունյանը պարտություն էր կրել հենց մեկնարկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս