Բաժիններ՝

Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղում այրվել է մոտ 20 հա խոզան

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 15-ին, ժամը 14:58-ին տեղեկություն է ստացել, որ Գեղարոտ գյուղի դաշտերից ծուխ է նկատվում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15։50-ին: Այրվել է մոտ 20 հա խոզան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս