Բաժիններ՝

Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է այլ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի հետ նիստի ընթացքում քննարկել է Ռուսաստանի և այլ երկրների հարաբերությունները։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ի հրապարակումից։

«Այսօր քննարկելու մի քանի հարց կա։ Դրանք վերաբերում են մեր ամենամոտ հարևանների և դաշնակիցների հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև արտասահմանյան հեռավոր պետությունների հետ հարաբերություններում Ռուսաստանի շահերի ապահովմանը», – ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ բացելով հանդիպումը։

Այնուհետև Պուտինը զեկույց ներկայացնելու համար խոսք է տվել Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս