 
                        Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, կա մեկ վիրավոր. Արցախի ՊՆ
 
                                    Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 12։15-ի սահմաններում Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Ադրբեջանական զինուժը սեպտեմբերի 13- ին ժամը 11:50-ի սահմաններում Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        