Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել է թևավոր հրթիռներով Սևաստոպոլին հարվածելու մեջ
Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքին։ Հրթիռներից մի քանիսը հարվածել են նավանորոգման գործարանին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այս գիշեր Ուկրաինայի զինված ուժերը տասը թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սևաստոպոլ քաղաքում գտնվող Ս. Օրջոնիկիձեի անվան նավանորոգման գործարանին և երեք հեռակառավարվող նավակներով ծովում գրոհել են Սևծովյան նավատորմի նավերի ջոկատի վրա», – գրված է գերատեսչության հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ-ից հավելել են, որ ՀՕՊ համակարգերը խոցել են թևավոր հրթիռներից յոթը, իսկ «Վասիլի Բիկով» պարեկային նավը ոչնչացրել է բոլոր հեռակառավարվող նավակները։ Թևավոր հրթիռների հարվածի հետևանքով վերանորոգվող երկու նավ վնասվել է։
Իր հերթին Ղրիմի նահանգապետը հայտնել է, որ հրթիռային հարվածի հետևանքով քաղաքացիական օբյեկտում բռնկվել է հրդեհ, որին տրվել է բարդության չորրորդ աստիճան։