Պիտի ամաչեն բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանի կողմից ուղարկված հումանիտար բեռն արժեզրկում են, թող իմանան՝ բեռի կազմը համաձայնեցվել է ԼՂ-ի հետ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անթույլատրելի և ամոթալի է համարել հումանիտար բեռի պարունակության վերաբերյալ նվաստացուցիչ հրապարակումները՝ ասելով, որ Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված մարդասիրական բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ:

Նրա խոսքով՝ բեռնատարում հենց այն է եղել, ինչ պետք է մարդկանց, ինչի մասին նրանք խոսել են։ Զախարովան ՌԴ այս քայլը անվանել է «օգնության ձեռք» տարածաշրջանի ժողովրդին։

«Պետք է ամաչեն նրանք, ովքեր այդպես են որոշել արձագանքել անկեղծ և չափազանց ժամանակին արված ժեստին»,- ասել է նա։

Ավելի վաղ սոցցանցերի հայկական տիրույթում գրել էին, թե իբր ռուսական վերմակներ են ուղարկվել ԼՂ։

 

Տեսանյութեր

Լրահոս