Բաժիններ՝

Փայտանյութի փաստաթղթերի անհամապատասխանություններ…

Սեպտեմբերի 5-ին ծառայություն իրականացնելիս Լոռու պարեկները մոտեցել էին Թումանյան համայնքի գազալցակայանի մոտ կայանված, շուրջ 3,5 խմ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենայի: Այնտեղ կանգնած Քարինջ գյուղի բնակիչը հայտնել էր, որ մեքենան վարել է ինքը, սակայն փայտանյութն իրենը չէ, և որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Փաստաթուղթ ներկայացրել է նրա վանաձորցի ծանոթը:

Սակայն ստուգումների արդյունքում սեպտեմբերի 10-ին պարզվել է, որ ներկայացրած ապրանքների մատակարարման հարկային հաշվի և փայտանյութը գնորդին հանձնելու վերաբերյալ ակտի տվյալները չեն համապատասխանում «Ֆորդ Տրանզիտ» մեքենայում առկա փայտանյութին: Անհամապատասխանություն կար նաև կնիքների միջև:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս