ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի տարածած լուրն ամրաշինական աշխատանքների մասին

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները փորձել են Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։ Արցախի պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 19:15֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկստվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս