Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ուկրաինացի և հայ թիկնապահներին` իր անվտանգությունն ապահովելու համար
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` շնորհակալություն հայտնելով իր անվտանգությունը ապահովող թիկնապահներին։
«Շնորհակալություն Հայաստանի Պետական պահպանության ծառայության եւ Ուկրաինայի պետական անվտանգության ծառայության ծառայողներին պատերազմի մեջ գտնվող երկրում իմ տեղաշարժերն ու անվտանգությունը ապահովելու համար։
Շնորհակալություն նաեւ Մոլդովայի Պետական անվտանգույթան եւ պահպանության ծառայությանը։
Կիեւ հասնելու համար անցել ենք Երեւան-Քիշնեւ օդային ճանապարհը, Քիշնեւ-Կիեւ ցամաքային ճանապարհը, որ տեւում է 8 ժամ։
Լուսանկարը՝ Ուկրաինա-Մոլդովա սահմանին»։



