Բաժիններ՝

2022 թ.-ին կասետային ռումբերից տուժել է 1172 մարդ

Հումանիտար կազմակերպություններն աշխարհում կասետային զինամթերքից է՛լ ավելի մեծ թվով տուժածներ են գրանցում։ 2022 թ.-ին այս արգելված զինատեսակից վիրավորվել կամ սպանվել է 1172 մարդ։ Հակահետևակային ականների և կասետային զինամթերքի արգելման միջազգային արշավ (ICBL-CMC) կազմակերպությունը սեպտեմբերի 5-ին Ժնևում հայտարարել է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 2010 թ.-ին ամենամյա հաշվետվությունները սկսելուց ի վեր։

Ինչպես տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, նախորդ տարի նման արկերից վիրավորվելու կամ զոհվելու դեպքեր են գրանցվել Իրաքում, Եմենում, Լաոսում, Լիբանանում, Մյանմայում, Սիրիայում։ Ըստ կազմակերպության՝ բոլոր դեպքերի 95 տոկոսը բաժին է ընկնում քաղաքացիական բնակչությանը: Կազմակերպությունը նշում է նաև Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ կասետային զինամթերքի կիրառման մասին։

Կազմակերպությունը համաշխարհային հանրությանը կոչ է արել «համակարգված կերպով դատապարտել այս բարբարոսական զենքի կիրառումը և պատասխանատվության ենթարկել դրանց կիրառման համար պատասխանատուներին»:

Իրավապաշտպանները զգուշացնում են, որ այս զինամթերքը չի տարբերակում քաղաքացիական և ռազմական թիրախները և կարող է հանգեցնել զոհերի նույնիսկ ռազմական բախման ավարտից երկար ժամանակ անց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս