Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահի հրամանագրով Իրաքում Հայաստանի դեսպան է նշանակվել Միսակ Բալասանյանը։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Նշենք, որ Միսակ Բալասանյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին է։

Սամվել Բալասանյանը 1999-2003 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր «Կայունություն», ապա Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ:

Արդեն 2003-ի ԱԺ ընտրություններին եղել է ՕԵԿ խմբակցության ղեկավարը:

Այնուհետև նա անդամագրվել է ԲՀԿ-ին և 2007 թ. ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ից, եղել է ԲՀԿ փոխնախագահ, նաեւ 2010-ից ԱԺ փոխնախագահ:

2012 թ. սեպտեմբերի 9-ին Բալասանյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ, իսկ 2015 թ. մարտի 5-ին դադարեցրել է անդամակցությունը նաեւ ԲՀԿ-ին:

Իսկ 2018թ. հայտնի իրադարձություններից հետո Բալասանյանը սահուն դարձավ Նիկոլ Փաշինյանի համակիրը։

Տեսանյութեր

Լրահոս