Բաժիններ՝

ԱՄՆ-ն և Ֆրանսիան կոչ են արել դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորել իրավիճակը Նիգերում

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը և Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն հայտարարել են Նիգերում ստեղծված իրավիճակի դիվանագիտական ​​լուծման իրենց ցանկության մասին։

Այդ մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։

Նրա խոսքով՝ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են Նիգերի անվտանգության իրավիճակը՝ նկատի ունենալով Արևմտյան Աֆրիկայում վերջին զարգացումները։ Նա նշել է, որ երկխոսության մասնակիցները կիսում են Նիգերի իրավիճակի դիվանագիտական ​​լուծման ցանկությունը և ընդգծում նիգերցիների ու տարածաշրջանային աֆրիկյան գործընկերների հետ բանակցություններում շարունակական ներգրավվածության անհրաժեշտությունը։

Ռայդերը նաև պարզաբանել է, որ Օսթինը և Լեկորնուն վերահաստատել են իրենց հանձնառությունը հետագա համագործակցության վերաբերյալ, ինչին նպաստում են պաշտպանության և անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի երկարամյա հարաբերությունները:

Ինչպես հայտնի է, հուլիսի 27-ի գիշերը զինվորականները հայտարարեցին Նիգերում իշխանությունը զավթելու, սահմանադրության կասեցման, քաղաքական կուսակցությունների գործունեության արգելման և սահմանների փակման մասին։ Ընդդիմությունն աջակցում է ապստամբներին, մինչդեռ Եվրոպայում, ԱՄՆ-ում և աֆրիկյան որոշ երկրներում այդ ուժային իշխանափոխությունն արժանացավ քննադատության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս