Բաժիններ՝

Չինական Գուանդունում և Հոնկոնգում թայֆունի պատճառով հարյուրավոր չվերթեր են չեղարկվել, փակվել են դպրոցներ և ձեռնարկություններ

«Սաոլա» հզոր թայֆունի պատճառով Չինաստանի հարավ-արևելքում գտնվող Գուանդունի նահանգում և Հոնկոնգում դադարեցվել է ավիահաղորդակցությունը, ինչպես նաև փակվել են ձեռնարկություններն ու դպրոցները: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը։

Չինաստանի իշխանությունները նախազգուշացրել են, որ «Սաոլա»-ն կդառնա Գուանդունին պատուհասած հինգ ամենահզոր թայֆուններից մեկը 1949 թ.-ից ի վեր. դրա քամու արագությունը կգերազանցի 200 կմ/ժամը։

Չինաստանի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ «Սաոլա»-ն կարող է Գուանդունի նահանգի ափերին մոլեգնել սեպտեմբերի 1-ին և 2-ին ավելի ուշ՝ ընդգրկելով նաև Հոնկոնգը և Մակաոն։

Տեղական ժամանակով առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ հարյուրավոր չվերթեր են չեղարկվել Գուանդունի նահանգի Չժուհայ և Շենչժեն քաղաքների օդանավակայաններում: Նահանգի իշխանությունները հայտարարել են նաև սեպտեմբերի 1-ից 2-ը երկաթուղային հաղորդակցության դադարեցման մասին: Քաղաքի իշխանությունները բնակիչներին կոչ են արել մնալ տանը և խոստացել են բացել քաղաքի բոլոր ապաստարանները։

Հոնկոնգյան Cathay Pacific ավիափոխադրողը հաղորդել է, որ բոլոր չվերթերը դեպի Հոնկոնգ և հակառակ ուղղությամբ չեղարկվել են։

Կանխատեսումների համաձայն՝ եղանակային պայմանները թայֆունի մոտենալուն զուգընթաց արագորեն կվատանան։ Այսպես, օդերևութաբանները չեն բացառում սաստիկ հեղեղումների հավանականությունը։ Առանձին շրջաններում ջրի մակարդակը կարող է մոտավորապես երեք մետրով բարձր լինել մակընթացության սովորական մակարդակից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս