Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
«Կրթական համակարգի սիրելի՛ պատասխանատուներ, աշակերտներ եւ ուսանողներ,
Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Գիտելիքը սկսվում է հարցից, իսկ պատասխանը նոր բացահայտումների մեծ հնարավորություն է տալիս: Այն, ինչ սովորեցնում են դպրոցում, ուսումնական հաստատություններում, ամրացնում եւ զինում է սովորողներին, դարձնում առավել գիտակից ու շրջահայաց: Գիտելիքը նախեւառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր եւ համոզիչ հաղթանակների:
Սիրելի՛ դպրոցականներ եւ ուսանողներ, օգտագործեք սովորելու հնարավորությունը եւ ուսումնական տարվա ընթացքում վերցրեք այն, ինչ հետեւողականորեն եւ առանց հոգնելու տալիս են ուսուցիչները: Ուսումնառության հաջող մեկնարկ եմ մաղթում»,- ասված է ուղերձում: