Լևոն Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հուլիսի 31-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ։

Ինչպես տեղեկանում ենք նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, մեկ ժամից ավելի տեւած զրույցի ընթացքում հիմնականում շոշափվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հետ կապված խնդիրները։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ալիսոն Հաննան, քաղաքական հարցերի պատասխանատու Ջենիֆեր Հեդդան եւ ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը։

Տեսանյութեր

Լրահոս