Հենց այս սցենարն են մեզ հրամցնում. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Երբ ստեղծված իրավիճակը դիտարկում ենք բացառապես հուզական տեսանկյունից, այդ ժամանակ ուղղակի չենք նկատում թուրք-ադրբեջանական տանդեմի իրական մտադրությունները, նպատակներն ու գործողությունների տրամաբանությունը: Ինչու՞ Արցախի շրջափակումը չի արժանանում կոնկրետ «միջազգային արձագանքի» (պատժամիջոցներ կամ Ադրբեջանի նկատմամբ պրեսինգ):

Ինչո՞ւ հենց հիմա հայ առևանգվեց թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի կողմից։

Եվ այսպես, եկեք անմիջապես արձանագրենք, որ որքան էլ մարդակեր հրեշ լինի թուրք-ադրբեջանական տանդեմը, նրանց բոլոր գործողությունները շատ բծախնդիր հաշվարկված են։

Արցախի շրջափակումը, մարդկանց առևանգումները, մշտական սպառնալիքներն ընդամենը գործիքներ են Արցախից հայ ավտոխտոն բնակչությանը ենթարկեցնելու/ոչնչացնելու/վտարելու վերջնական նպատակի իրականացման համար՝ հետագայում շարունակելով Հայաստանի Հանրապետության օկուպացիան/կազմաքանդումը:

Իսկ հիմա պատկերացրեք մի պահ երբ իրավիճակը հասնում է իր գագաթնակետին և ասպարեզ դուրս է գալիս «համաշխարհային հանրությունը», որը «շտապ» կազմակերպում է հայերի և ադրբեջանցիների հանդիպումը, ինչ-որ արևմտյան հարթակում, օրինակ, Բրյուսելում, Ստրասբուրգում, Բեռլինում կամ այլ տեղ Եվրոպայում։

Ընդ որում, այս ամենը ներկայացվում է որպես «անխուսափելի քայլ» դեպի Լեռնային Ղարաբաղի շուրջ «իրավիճակի լիցքաթափում», որը ներկայացվում է որպես անհրաժեշտ, բայց ցավոտ քայլ արցախցիներին փրկելու համար ։

Անդրկովկասյան թաթարների (ադրբեջանցիների) առաջնորդներն, իհարկե, հարյուրավոր պատճառներ կգտնեն իրենց ցեղակիցներին նման հանդիպման անհրաժեշտությունը բացատրելու համար, քանի որ, ըստ էության, խոսքն այդ հարթակում գնալու է ոչ թե իրավիճակի լիցքաթափման, այլ «ինտեգրման» հովանու ներքո արցախցիների բնաջնջման «գրագետ» ձևակերպման մասին։

Այսինքն ՝ թուրք-ադրբեջանական տանդեմն այստեղ ոչինչ չի կորցնում։
Իրավիճակը նման ձևով զարգանալու դեպքում Ադրբեջանը պայմաններ է առաջադրելու Արցախի առջև . Պաշտպանության բանակի զինաթափում Արցախի պետական ապարատի լուծարում, ադրբեջանական փաստաթղթեր ստանալու և այլն, և այլն։

Այս ամենը մեզ հրամցնելու են Ադրբեջանի սահմանադրության հիման վրա «հայերի անվտանգության և իրավունքների երաշխիքներով» և այլն, և այլն (իհարկե, ոչ մի երաշխիք, անձնագրեր չեն փրկի հայերին վերահաս կոտորածից, բայց դա այս դեպքում կարևոր չէ):

Ադրբեջանն իր հերթին կխոստանա (?), որ նրանք, ովքեր կստանան իրենց անձնագրերը, չեն ենթարկվի հետապնդումների և որպես առաջին քայլ կբացեն Լաչինի ճանապարհը դեպի Արցախ բեռներ մատակարարելու համար։ (Հիմա պա՞րզ է, թե ինչու՞ է առևանգվել Վագիֆ Խաչատրյանը):

Այս սցենարը իրականացնելու դեպքում հայկական իշխանությունները սկսելու են ուրախությամբ զեկուցել, որ «համաշխարհային հանրությունը». ՝ ի դեմս տարբեր բորելների, բլինքենների, միշելների, “փրկել են արցախցիներին” և կատարված պարտքի զգացումով (ում առաջ։) կվերսկսեն բանակցությունները Հայաստանի մասնատման, մեր երկրի մնացած տարածքները թյուրքական քոչվոր ցեղերով բնակեցնելու մասին և այլն, և այլն ՝ Այդ ամենն ուղեկցելով “հարևանների հետ խաղաղության”մասին ստերով և մանիպուլյացիաներով ։

Արդյունքում կունենանք հետևյալ պատկերը.

Արցախն ամբողջությամբ կոչնչացվի «մարդասիրական» մեթոդներով։

Հայաստանի տարածքը կվերացվի որպես էթնո-քաղաքական միավոր (դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հույս ունեմ չեն մոռացել), իսկ «հպարտ քաղաքացիները Սնուփ Դոգի կատարումների ներքո երջանիկ ծամելու են «խաղաղության դարաշրջանը» ՝ միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի երաշխավորված ոչնչացմամբ ։

Չմոռանանք, որ Արցախի կազմաքանդման և Հայաստանի մասնատման ողջ գործողության հիմնական նպատակը տարածաշրջանում Արևելյան աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոնի ( Իրան և Ռուսաստան) ազդեցության ամբողջական դեգրադացիայի նախապատրաստումն է ։

Ուշադիր հետևեք իրավիճակի զարգացմանը , և եթե լսեք արցախցիների և Անդրկովկասյան թաթարների միջև Հանդիպման նախապատրաստման մասին ինչ-որ տեղ Եվրոպայում կամ Ամերիկայում, ապա իմացեք, որ հենց այդ սցենարն են մեզ կերակրելու։

Ամեն ինչ կախված է արցախցիների դիրքորոշումից ։
Բառացիորեն ամեն ինչ»:

Տեսանյութեր

Լրահոս