ԱՄՆ-ը կշարունակի Ռուսաստանի հետ շփումները Սիրիայում գործողությունների հարցով
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ Սիրիայի օդային տարածքում գործողությունների հարցերով:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
«Մենք կշարունակենք ներգրավվել հաստատված ուղիներով` արտահայտելու մեր մտահոգություններն ինչպես հարկն է և կշարունակենք համագործակցել բարձրագույն ղեկավարության հետ: Բայց ես կրկնում եմ, որ մենք կշարունակենք գործողություններ իրականացնել, ինչպես միշտ՝ օդային տարածքում, և մենք մեր հնարավորությունների սահմաններում կպաշտպանենք մեր շահերը»,-հայտարարել է նա Ավստրալիայում AUSMIN-ի ամենամյա բանակցությունների ավարտին: