Բաժիններ՝

Եվրոպայում կասեցրել են միգրանտների անօրինական փոխադրմամբ զբաղվող հանցավոր խմբավորման գործունեությունը

Հունաստանի, Իսպանիայի և Սերբիայի ոստիկանությունն Ինտերպոլի (Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն) և Եվրոպոլի (Եվրոպայի ոստիկանական գործակալության) աջակցությամբ ձերբակալել է 62 հոգուց բաղկացած խումբ, որոնց կասկածում են մարդկանց անօրինական կերպով Եվրոպա փոխադրելու մեջ։ Այդ մասին ասված է Եվրոպոլի տարածած հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ հանցավոր կազմակերպությունը կուբացիներին փոխադրել է Սերբիա, կեղծել հրավեր-նամակները և նրանց բնակարաններ տրամադրել Հյուսիսային Մակեդոնիայի հետ սահմանից ոչ հեռու։ Այնուհետև կեղծ կամ գողացված փաստաթղթերի միջոցով միգրանտներին Հունաստանի տարածքով փոխադրել են Իսպանիա։ Նման ծառայությունների համար հանցագործները պահանջել են շուրջ 9 հազար եվրո։

Իրավապահ մարմինների գնահատումներով՝ այդ կերպ նրանց հաջողվել է Եվրոպա փոխադրել Կուբայի ավելի քան 5 հազար քաղաքացիների, իսկ խմբավորման անդամների անօրինական եկամուտները կազմել են մոտ 45 մլն եվրո։

Խուզարկությունների ընթացքում ոստիկաններն առգրավել են 18 միավոր անշարժ գույք, 33 փոխադրամիջոց, մեծ չափով կանխիկ գումար՝ տարբեր տարադրամով։ Արգելափակվել է 144 բանկային հաշիվ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս