Հայաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպման օրակարգային հարցերը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 25-ին կմեկնի Մոսկվա։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Կայանալու է երկկողմ հանդիպում ՌԴ ԱԳ նախարարի և եռակողմ հանդիպում ՌԴ և Ադրբեջանի նախարարների հետ: Օրակարգում են տարածաշրջանային անվտանգության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, հումանիտար խնդիրները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպման մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Տեսանյութեր

Լրահոս