Աֆղանստանում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 40-ը
Աֆղանստանում առնվազն 41 մարդ է զոհվել, ևս 40-ը՝ տուժել հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
Հուլիսի 21-ից երկրին պատուհասած տարերային աղետի հետևանքով անհետ կորած է համարվում առնվազն 20 մարդ։
Տարերքի ազդեցության հետևանքով ջրի տակ է անցել ավելի քան 800 ակր գյուղատնտեսական նշանակության հողատարածք, ավերվել է առնվազն 50 բնակելի տուն։ Վնաս է հասցվել նաև մզկիթներին և դպրոցներին։
Աֆղանստանի օդերևութաբանական ծառայությունները նախազգուշացրել են, որ տեղատարափ անձրևները և հեղեղումները հուլիսի 24-ին և 25-ին կշարունակվեն: