Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 24-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս