39-ամյա Գևորգ Թ.-ն ձերբակալվել է
ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին բաժին է ներկայացել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով հետախուզվող 39-ամյա Գևորգ Թ.-ն:
Խափանման միջոցը՝ կալանք: