Իսպանիայում խորհրդարանական ընտրություններում հաղթել են ընդդիմադիրները, սակայն կոալիցիա կազմել, գուցե, չստացվի

Իսպանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների գրեթե 100%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունը զբաղեցնում է առաջին տեղը՝ ստանալով խորհրդարանում 350 մանդատից 136-ը։ Այնուամենայնիվ, այս արդյունքներով կուսակցությունը չի կարողանա ինքնուրույն իշխող կոալիցիա կազմել, նույնիսկ եթե միավորվի ծայրահեղ աջ Vox կուսակցության հետ, որը ստացել է 33 մանդատ: Այս մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից։

Այժմ երկրին սպասվում են կոալիցիա կազմելու շուրջ բարդ բանակցություններ, որոնց ելքը դեռ հնարավոր չէ կանխատեսել։

Արտահերթ ընտրություններում պահպանողականների հիմնական մրցակիցն Իսպանիայի իշխող Սոցիալիստական ​ կուսակցությունն էր, որը ստացել է 122 մանդատ։

Չորրորդ տեղում ձախ կուսակցությունների դաշինքն է՝ 31 մանդատով։

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոոն հայտարարել է, որ կսկսի բանակցություններ կառավարություն կազմելու շուրջ։

Չնայած Իսպանիայի որոշ հատվածներում 40 աստիճան տապին, ընտրություններին մասնակցությունը կազմել է ավելի քան 70 %։

Իսպանիայում վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ են հայտարարվել այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը չափազանց վատ արդյունքներ ցուցաբերեց այս տարվա մայիսին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Տեսանյութեր

Լրահոս