Ով է Լևոն Հովհաննիսյանն ու ինչ կապեր ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու ընտրություններում իշխող ՔՊ-ն ներկայացնելու է մի ընտրացուցակ, որի առանցքային դեմքերը նախկիններից են կամ տասնյակ թելերով կապված են նախկինների հետ՝ այն նախկինների, որոնց մի մասից ընտրողաբար ապօրինի ծագման գույքի վերադարձի անհաջող ներկայացում է բեմադրում Նիկոլ Փաշինյանը: Օրինակ՝ ՔՊ ցուցակի 4-րդ համարը Լեւոն Հովհաննիսյանն է:
Հրաչյա Սարգսյանի հրաժարականից եւ Կառավարությունում «թոշակի նշանակվելուց» հետո Երեւանի քաղաքապետի պարտականությունները կատարում է նույն Լեւոն Հովհաննիսյանը, որի գործունեության մասին լայն հանրությունն անտեղյակ է: Երեւանում զարգացած է փոխքաղաքապետի ինստիտուտը, բայց ոչ քաղաքապետի ԺՊ-ի:
Լեւոն Հովհաննիսյանը նախկինում բանկային համակարգում է աշխատել, եղել եւ մնում է չհիշվող կերպար: Նա 2019թ. մարտից մինչ օրս Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, աշխատել է ՔՊ-ական տարբեր քաղաքապետերի հետ: Ինչ է անում նա քաղաքապետարանում՝ հանրային հարթակում ընկալելի չէ։
Պարզ է, որ նա կատարող է, ու քանի որ լավ է կատարում հանձնարարականները, դրա համար էլ, 2018-ից սկսած, անընդմեջ ավագանու անդամ է, մանր-միջին մակարդակի հարցեր է լուծում քաղաքապետարանում: Նրա կապերի եւ կասկածելի գործարքների մասին՝ առաջիկայում»: