Բաժիններ՝

Բասկետբոլի տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների տղամարդկանց հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 102-44 հաշվով հաղթեց Սան Մարինոյի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեբաստիան Հացակորզյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին` մրցելով Կիպրոսի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս