Բաժիններ՝

«Ինտեր»-ն ընկերական խաղում հաղթել է շվեյցարական թիմի. Մխիթարյանը եղել է մեկնարկային կազմում

Միլանի «Ինտեր»-ը նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում ընկերական հանդիպում է անցկացրել «Լուգանո»-ի հետ:

Ստուգողական հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով՝ հօգուտ «Ինտեր»-ի: Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվել է 65-րդ րոպեին:

Նոր մրցաշրջանի նախապատրասական փուլի շրջանի շրջանակներում «Ինտեր»-ը հավաք կանցկացնի նաև Ճապոնիայում, որտեղ ընկերական խաղեր կանցկացնի եվրոպական և արաբական թիմերի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս