Բաժիններ՝

Դեբեդ գետից դուրս է բերվել 14 տարեկան երեխայի դի

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է հուլիսի 18-ին, ժամը 14։19-ին ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում 14 տարեկան երեխան ընկել է Դեբեդ գետը:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ԱԹՍ-ով։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեխայի դին տեղի ուժերով դուրս են բերել գետից եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս