Էրդողանն անդրադարձել է Մոսկվայի որոշմանը «հացահատիկի գործարքի» ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդադարձել է «հացահատիկի գործարքին», որի ժամկետը երկարաձգելուց պաշտոնական Մոսկվան հրաժարվել է։
Էրդողանը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այնուամենայնիվ ցանկանում է շարունակել «հացահատիկի միջանցքի» նախաձեռնությունը։
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է շարունակել այս նախաձեռնությունը։ Այդ հարցի շուրջ հեռախոսազրույց կունենան Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Վերադառնալուց հետո ես քննարկումներ կունենամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Օգոստոսին մենք կհանդիպենք Պուտինի հետ և մանրամասն կքննարկենք այս թեման»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնարկող Պարսից ծոցի երկրներ շրջագայության ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիա, Քաթար և Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այցի հիմնական օրակարգը փոխադարձ տնտեսական ներդրումներն են։