Ադրբեջանն Արցախի Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/Arcaxi-PN.jpg)
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։