Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/1115353.jpg)
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսի հետ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանն ու Հեյնսը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցության վերաբերյալ: