Երաժիշտ Վահագն Ստեփանյանը հայտնվել է Billboard-ի հիթ-շքերթում
Երաժշտական պրոդյուսեր, երգահան և կոմպոզիտոր Վահագն Ստեփանյանը դարձել է առաջին հայ անկախ արտիստը, որ տեղ է զբաղեցրել Billboard-ի հիթ-շքերթում:
Նրա «A New Chapter» ձայնասկավառակը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը «Billboard Contemporary Jazz Albums» աղյուսակում։
Ձայնասկավառակը ստեղծելիս Ստեփանյանը համագործակցել է այնպիսի ճանաչված արտիստների հետ, ինչպիսիք են Դեյվ Կոզը, Էրիկ Մուրը, Գրեգ Հոուն, Իդա Նիլսենը, Մարկ Լետիերին և Ֆիլիպ Լասիտերը:
Վահագնը նաև «Գրեմմի»-ի միակ քվեարկող անդամն է Հայաստանից, որ ներկայացնում է Լոս Անջելեսի «Chapter»-ը: