Արմեն Գրիգորյանն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու մեծ հնարավորություն է տեսնում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները ինտենսիվացնելու և խորացնելու մեծ հնարավորություն է տեսնում։ Արմեն Գրիգորյանը, ով այս աշխատանքային այցով ԱՄՆ-ում է, այս մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։

«Ժողովրդավարությունը և տարածաշրջանի հանդեպ Միացյալ Նահանգների հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար։ Անվտանգությունը, էներգետիկ ոլորտը և տնտեսությունը օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք և քննարկելու ենք մոտակա երկու օրերի ընթացքում՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել համագործակցությունը։ Հայաստանը հետաքրքրված է նաև մի շարք հարցերով, որոնք լայն հնարավորություններ են տալու։ Օրինակ, շուկայական տնտեսության կարգավիճակ ձեռք բերելը, տարբեր բիզնեսների հնարավորություններն օգտագործելը։ Օրինակ, Google ծառայությունների մեծ մասը հասանելի չէ Հայաստանում։ Հասանելիությունը, կարծում ենք, կարող է մեծ փոփոխություններ մտցնել ազատ խոսքից մինչև այլ հարցեր լուծելու հարցում, որովհետև Հայաստանում այս պահին Google ծառայությունների մի մասի չգործելու պատճառով, օրինակ, մեդիաները չեն կարողանում իրենց Youtube ծառայությունները մոնետիզացիայի ենթարկել։ Սա փոքր մի մաս է, բայց այսպիսի փոքրից մինչև լայն անվտանգային համագործակցություն քննարկման օրակարգում են»,- ասել է Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս